Մեծ Հաղթանակի տոնական զորահանդեսի օրը հայտնի է

Մեծ Հաղթանակի տոնական զորահանդեսի օրը հայտնի է

Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի տոնական զորահանդեսը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 24-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա կարգադրել է սկսել է նախապատրաստությունները այդ նշանակալի իրադարձությանը։ ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուին կարգադրված է ապահովել ամենախիստ անվտանգության ռեժիմը եւ ռիսկերը հասցնել նվազագույնի։ Պուտինը նաեւ ասել է, որ «Անմահների գնդի» երթն այժմ անհնար է անցկացնել սոցիալական հեռավարության պահպանման անհրաժեշտությունից ելնելով, եւ այն կանցկացվի հուլիսի 26-ին ռազմածովային ուժերի շքերթից հետո։ Նշենք, որ այս տարի լրանում է Մեծ Հաղթանակի 75-ամյակը եւ զորահանդեսը նաեւ հոբելյանական է լինելու։ Այն չկայացավ մայիսի իննին կորոնավիրուսային համավարակի պատճառով։