Սերգեյ Լավրովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Սերգեյ Լավրովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Մոսկվան իր կարեւոր ներդրումն է ունենում Հարավային Կովկասում ռեգիոնալ ճգնաժամերի կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դաշնային Խորհրդում տեղի ունեցած «կառավարության ժամի» ընթացքում։ Նա ասել է, որ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ ռեգիոնալ հակամարտությունների հաղթահարումը, որոնց կարգավորման գործում Ռուսաստանը կարեւոր եւ կոնկրետ ներդրում է ունենում։ Նա նաեւ ասել է, որ Մոսկվան առանցքային դերակատարություն ունի Ղարաբաղյան երկրորդ պատերազմնի ավարտման, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի հարցերի կայուն լուծումների որոնման գործում։