Փլատակների տակ ողջ մարդ կա

Փլատակների տակ ողջ մարդ կա

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները փլատակների տակից ողջ մարդու են գտել, տեղում խոսում էին, որ հայտնաբերվածը հղի կինն է, սակայն պարզվեց, որ նա չէ:

Հ.Գ Դեպքի վայրից քիչ առաջ մեր թղթակիցը հաղորդեց, որ հղի կնոջ մասին տեղեկատվությունը ճիշտ չէր: Առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել աշխատողներից մեկին, որը տեղում վատ է զգացել: Բայց ԱԻՆ-ի լրատվականից տեղեկացանք, որ փլատակներից ողջ մնացած մարդու ձայներ են լսվում եւ այժմ փրկարարներն աշխատում են նրան հանելու ուղղությամբ:

Քիչ անց մանրամասներ կհաղորդենք:

 

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։

Զոհվել է 7 քաղաքացի։ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում: Տարբեր ԲԿ-ներում բուժումը շարունակում է 12 տուժած։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։