Բրյուսելը հրաժարվել է ընդունել Իսրայելի ֆուտբոլի հավաքականին

Բրյուսելը հրաժարվել է ընդունել Իսրայելի ֆուտբոլի հավաքականին

Բելգիայի եւ Իսրայելի միջեւ ֆուտբոլային հանդիպումը, որը տեղի է ունենալու ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի առաջնության շրջանակներում այս տարվա սեպտեմբերի 6-ին, կկայանա հունգարական Դեբրեցեն քաղաքի «Նադյերդեի» մարզադաշտում։ Հանդիպումը կլինի դռնփակ, այսինքն, հանդիսականների համար տոմսեր չեն վաճառվի։ Այս մասին հայտնել է Բելգիական ֆուտբոլային թագավորական ընկերակցությունը։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ հանդիպումը կայանալու է Բրյուսելում՝ Բոդուեն թագավորի անվան մարզադաշտում։ Սակայն բելգիական մայրաքաղաքի իշխանությունները հրաժարվել են անցկացնել այդ չափազանց ռիսկային հանդիպումը՝ Գազայում Իսրայելա-Պաղեստինյան շարունակվող պատերազմի պայմաններում։ Բրյուսելի իշխանությունները մտավախություն են հայտնել, որ նման միջոցառման իրականացումը կարող է առաջացնել բողոքի գործողություններ եւ անկարգություններ։ Մտադրություն է եղել հանդիպումը տեղափոխել որեւէ այլ բելգիական քաղաք, սակայն Բելգիայի բոլոր քաղաքների համայնքային իշխանությունները հրաժարվել են հյուրընկալել հանդիպումը եւ ստիպված ՈՒԵՖԱ-ն այմանավորվել է հանդիպման անցկացման համար՝ Հունգարիայի հետ։