Գիտենք՝ էդ արկղերը որտեղ են հայտնվել․ Փաշինյանը մահացած Մանվել Գրիգորյանին է ակնարկում
Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում ասաց, որ հանձնարարել է տեսնեն, թե ովքեր են փողոցներում զինվորների համար արկղեր հավաքում, և ուր են գնում այդ արկղերը։
«Մահացած մարդկանց հետևից չեմ ուզում բաներ ասեմ, բայց մենք գիտենք՝ էդ հավաքած արկղերը որտեղ են հայտնվել»,- ասաց Փաշինյանը՝ ակնարկելով գեներալ Մանվել Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացավ կալանքի մեջ գտնվելով, նրան առաջադրված մեղադրանքը այդպես էլ չապացուցվեց։
Կարծիքներ