«Ռոստելեկոմ»-ը վերսկսում է միացումների հետ կապված տեխնիկական աշխատանքները

«Ռոստելեկոմ»-ը վերսկսում է միացումների հետ կապված տեխնիկական աշխատանքները

Ի պատասխան Կարեն Մարտիրոսյանի՝ 25.03.2020 «ՅՈՒՔՈՄԻ», «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՄԻԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ» վերտառությամբ հոդվածի՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօրվանից ընկերությունը վերսկսում է միացումների հետ կապված տեխնիկական աշխատանքները, ՄԻԱՅՆ ԱՅՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐՈՒՄ, ԵՐԲ ԱՆՁԸ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԵՎ ԱՅՆ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԻՐ ՀԱՄԱՐ։

 Գաղտնիք չէ, որ այսօր բնակչության մեծ մասն աշխատում է հեռահար, և եթե անձը տնից աշխատելու բոլոր ռեսուրսները չունի, միայն այդ դեպքում մեր աշխատակիցները՝ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՎՈՎ ԵՎ ԲՈԼՈՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ (դիմակ, ձեռնոց,  ախտահանիչ նյութեր) մոտենում են և կատարում են անհրաժեշտ միացումները։ Սա կատարվում է համաձայն Պարետի մարտի 24֊ի N15 որոշման առաջին կետի երրորդ մասի համաձայն. "Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցել  բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում՝ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում"։
Բացի այդ, մարտի 24֊ին ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարը հայտարարել է, որ Ի համալրում առկա պաշտոնական տեղեկատվության ցանկանում եմ պարզաբանել, որ ՝
Հաշվի առնելով ռազմավարական նշանակությունն ու բնույթը սահմանափակված չեն.

֊ զենքի, զինամթերքի արտադրությունը,
- հեռահաղորդակցության/կապի ծառայությունների տեխնիկական սպասարկումը,
- «Հայփոստի» աշխատանքները: Աղբյուրը՝

Հարգանքով՝ 

Հայկուհի Գրիգորյան

«Ռոստելեկոմ» Հայաստանի արտաքին կոմունիկացիաների և մեդիա հարաբերությունների պատասխանատու