ԸնդաՅապես ես կարծում եմ․․․

ԸնդաՅապես ես կարծում եմ․․․

Փաշինյանի հարցազրույցը մենախոսություն էր։ Կանաչ շորերով աղջիկն ընդամենը հարցեր տալու պատրանք էր ստեղծում։ Պատրանք, որովհետև Փաշինյանը ոչ թե հարցերին էր պատասխանում, այլ ինչի մասին ուզում խոսում էր, այդպես էլ ոչ մի հարցի չմոտենալով։ Շատ նման էր այն ֆուտբոլ խաղացողին, որը   գնդակը վերցնում ու նրա շուրջը «ֆռֆռում է»։ Գիտի, որ գնդակը իր ոտքերի մոտ է,  ու  դա լիուլի բավարարում է նրան։ 

Մենախոսությունից ինձ մոտ տպավորվեց հետևյալ արտահայտությունները՝ ընդաՅապես ես կարծում եմ, ընդաՅապես տպավորություն է, գիտե՞ք ընդաՅապես։ Հատկապես ցնցող էր, երբ մի նախադասության մեջ օգտագոր ծում էր միաժամանակ երբեմն, գուցե, ընդաՅապես բառերի բույլը։ Մի բան պարզ էր։ Իլհամ Ալիևը ժամանակին նրա մոտ կիրթ ու կառուցողական մարդու տպավորություն էր թողել։ Հիմա էլ դրական տպավորություն ունի Էրդողանի մասին։

Ողջ հարցազրույցից տպավորվեց այս բովանդակությունը, կարծում եմ կարող էր մի նախադասությամբ հասցնել նրանց, ժամից ավել չտանջվեր․ «ԸնդաՅապես ես կարծում եմ, որ Ալիևն ու Էրդողանը լավ մարդիկ են»