Պողոս Պողոսյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն է  նշանակվել

Պողոս Պողոսյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական  փորձաքննություն է  նշանակվել

Պողոս Պողոսյանի մահվան դեպքով հարուցված վարույթի շրջանակներում Քննչական կոմիտեն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է  նշանակել՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով։ Այս մասին ունեցած մեր տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի լրատվական վարչության ղեկավար Նաիրա Հարությունյանը։

Փորձաքննությունը նպատակ ունի պարզելու, թե որքանով են հավաստի Պողոսյանի մահվան վերաբերյալ նախկինում տրված փոքձագիտական եզրակացությունները։ 

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից 2001 թվականին «Արագած» սրճարանում  սպանված Պողոս Պողոսյանի գործով նոր վարույթ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Գործով միակ ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել անզգույշ սպանության համար:

Մինչդեռ, ըստ ՔԿ-ի,  նոր երևան եկած հանգամանքներ կան, որոնց հիման վրա  վարույթ է  հարուցվել խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության հանցակազմով։