«Հրապարակ». Մենք մեղավոր ենք մեզ զգում եւ հայցում ձեր ներողամտությունը

«Հրապարակ». Մենք մեղավոր ենք մեզ զգում եւ հայցում ձեր ներողամտությունը

Հարգելի ընթերցողներ, ՀՀ կառավարության սեպտեմբերի 27-ի եւ հոկտեմբերի 8-ի որոշումներով՝ սահմանափակումներ են դրվել լրատվական գործունեություն իրականացնողների նկատմամբ, որոնք խախտելու դեպքում սահմանվում են մեծ տուգանքներ, ուստի մենք զրկված ենք ողջ ճշմարտությունը ձեզ ներկայացնելու հնարավորությունից։ Մեր լրագրողական պարտքն այսօր մենք չենք կարողանում կատարել՝ մեզնից անկախ պատճառներով, ինչի համար մեզ մեղավոր ենք զգում եւ հայցում ենք ձեր ներողամտությունը։