«Միջազգային հարաբերությունների» ուսանողները դասադուլ են անում

«Միջազգային հարաբերությունների» ուսանողները դասադուլ են անում

Երեւանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների» ֆակուլտետի ուսանողներն այս պահին դասադուլ են իրականացնում։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ հաստատեցին ֆակուլտետի դեկանատից։

Մեզ փոխանցեցին, որ դեկանի տեղակալը աշխատանքից ազատման դիմում է գրել է, ինչի հետ ուսանողները համաձայն չեն․ «Դեկանի տեղկալ Էդգար Քալանթարյանը դիմում է գրել, դրա համար դասադուլ են անում։ Դիմումի բովանդակությանը ծանոթ չեմ։ Այս պահին ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը հանդիպել է ուսանողների հետ»։ 

Այլ տեղեկություններ չհաղորդեցին՝ նշելով, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնեն։