Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ֊ն հարցման պատասխանը ստացել է
«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ՀՔԾ֊ն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանը, նրանք կրկին հարցում են արել, թե կոնկրետ ե՞րբ է ստացել Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 2008 թվականի Մարտի 1-ն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։
Կարծիքներ