Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, ուղղակի մի հարց կա, որը բոլորին անհանգստացնում է․ Պտղնի համայնքի ղեկավար

Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, ուղղակի մի հարց կա, որը բոլորին անհանգստացնում է․ Պտղնի համայնքի ղեկավար

Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած, և բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի, ըստ էության, և բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, պետք է համարենք ավարտված։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ երեկ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև հորդորեց ՀՀ բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, համայնքապետերին կամավորական ջոկատներ կազմել և մեկնել առաջնագիծ, ջոկատներ, որոնք ըստ վարչապետի, լինելու են ԶՈւ գլխավոր շտաբի ենթակայության տակ: 

«Հրապարակի» հետ զրույցում Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը նշեց, որ իրենց համայնքում ևս արդեն իսկ սկվել է կամավորագրման պրոցեսը։

«Իհարկե մեր համայքում ևս խմբեր կազմվում են։ Վաղը կամ մյուս օրն արդեն պատրաստ կլինեն։ Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, ուղղակի մի հարց կա, որը բոլորին անհանգստացնում է։ Ասում են՝ բա մեր գնալուց հետո ընտանիքների ապրուստի հարցը ոնց պետք է լինի։ Եվ իրոք, շատ մարդիկ կան, որ օրը 4-ից 5000 դրամով հասարակ աշխատող են»,- ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ միանգամից առաջնագիծ չեն գնալու, պատրաստվելու են նոր։

«Ուսումնական պրոցես պետք է անցնենք, նոր։ Ես էլ իհարկե հետները մեկնելու եմ»,- ասաց համայնքի ղեկավարը։