Ռ․ Քոչարյանը ներկայացել է դատական նիստին․ նա հայտարարությամբ հանդես եկավ  

Ռ․ Քոչարյանը ներկայացել է դատական նիստին․ նա հայտարարությամբ հանդես եկավ    

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Դատական նիստին ներկայացել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, իսկ մեղադրողները չէին ներկայացել։ 

Քոչարյանը դատարանում ասաց, որ ինքը դատական նիստի վերաբերյալ տեղեկացվել է 4-5 օր առաջ, և որ դատախազներն էլ են տեղյակ եղել նիստի մասին․ «Դատախազների կողմից դատական նիստին չներկայանալը գործը ձգձգելու միտում ունի»,- եզրափակեց Քոչարյանը։ 

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 24-ին։ 

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը այս գործով որոշում էր կայացրել, որ Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։ Դատախազությունը բողոքարկել է Դանիբեկյանի որոշումը՝ համարելով, որ Ռ․ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշումն օրինական է։