Նախկին նախագահը մահացել է դատարանի դահլիճում

Նախկին նախագահը մահացել է դատարանի դահլիճում

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել է Կահիրեում՝ դատարանի դահլիճում, դատական նիստի ընթացքում։ Այս մասին հայտնում է Sabah պարբերականը։ Նշվում է, որ դատական նիստը լրտեսության գործով էր։ Նախկին նախագահ Մուրսին խոսքի իրավունք են տվել, որից հետո հայտարարվել է ընդմիջում։ Հենց այդ պահին էլ նա գիտակցությունը կորցրել է եւ գիտակցության չգալով՝ մահացել։ Մուհամմեդ Մուրսին ծնվել է 1951 թվականին։ Նա նախագահ է դարձել 2012-ին, սակայն մեկ տարի անց հեռացվել է իշխանությունից զինվորականների կողմից, ժողովրդական մասսայական բողոքի ցույցերի ժամանակ։