Արայիկ Հարությունը 3 օր չի աշխատել հիվանդության պատճառով 

Արայիկ Հարությունը 3 օր չի աշխատել հիվանդության պատճառով 

Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը հիվանդության պատճառով 3 օր գործի չի հաճախել։ Նախորդ շաբաթվա 3 օրերին՝ չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ,  նախարարը պարբերաբար քաղաքական բովանդակությամբ ստատուսներ էր գրում, իսկ նախարարին ուղղված դիմումներն էլ նախարարությունից պահանջում էին, որ մակագրվի փոխնախարար  Արեւիկ Անափիոսյանի անունով, ուստի նախարարության լրատվական վարչությանը հարցրինք, թե կարո՞ղ է պատահի նախարարը այս եռուն շրջանում արձակուրդ է մեկնել, պատասխանեցին, որ առաղջական խնդիրների պատճառով 3 օր չի հաճախել աշխատանքի, բյուլետեն է ներկայացրել։

Հարցրինք, թե ի՞նչ հիվանդություն ունի նախարարը, հո լուրջ բան չկա՞․ «չե՞ք կարծում, որ դա շատ անձնական հարց է»,- պատասխանեց լրատվության վարչության ղեկավար Օֆելյա Կամավոսյանը, իսկ պնդմանը, որ նախարարը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, որը, ըստ էության, 3 ոլորտ է ղեկավարում, և նրա առողջական վիճակը հանրության համար կարևոր է, պատասխանեց, որ նախընտրում են այդ հարցին չպատասխանել։