ԵԱՏՄ-ն չոքեց մեր դուռը

ԵԱՏՄ-ն չոքեց մեր դուռը

Լոսանջելեսաբնակ Արա Ղազարյանը  ֆեյսբուքյան գրառում է արել այն մասին, որ հունվարի մեկից նավով Երևան՝  հարազատների համար ուղարկվող ծանրոցները  200 ԱՄն դոլարը գերազանցելու  դեպքում պետք  է հարկվեն։ Նախկինում ամբողջի համար վճարել է 400 դոլար ու վերջ։

«Հարգելի սիրելիներ...
Ես պարբերաբար Լոս Անջելեսից նավով ծանրոցներ եմ ուղարկում Երևան...Կարծում եմ իմ նման շատ ու շատ Լոսանջելեսաբնակ հայեր են օգտվում ծանրոցների ու արկղերի Հայաստան առաքում առաջարկող մի քանի ընկերությունների ծառայություններից՝ քանի որ այն ավելի էժան է քան օդանավով ուղարկելը:
Բազմիցս ես և իմ ընկերներից շատերը Հայաստան նման ծառայությունների միջոցով արկղեր ենք ուղարկել որոնց մեջ եղել են օգնության համար նախատեսված սնունդ, հագուստ և խաղալիքներ:
Երեկ ես այցելեցի առաքում իրականացնող նման ընկերություններից մեկը և իմացա հետևյալ «հետաքրքիր» տեղեկությունը:
Ինձ հայտնեցին որ նոր իշխանությունները փոխել են արկղերի գնահատման սանդղակը և 01.01.2020-ից հետո եթե արկղի պարունակության արժեքը գերազանցի $ 200 -ը ապա Հայաստանում ստացողը պետք է հարկվի:
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԱՅՆ $ 400 ԷՐ:

ՀԱՐՑ իմ ծանոթ ու անծանոթ պատգամավրներին և ղեկավարներին»
Հարգարժաններ, դուք շատ լավ գիտեք, որ բազմաթիվ հայեր այդ արկղերով ՀՀ ում ապրող իրենց ընտանիքի անդամներին հիմնականում ուղարկվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիգենայի պարագաներ, հագուստ, երբեմն սնուդ: Շատերը՝ օրինակ ՀՀ ից աշխատանքի նպատակով Լոս տեղափոխված տարիքով կանայք՝ ովքեր այստեղ հիվանդ, ծեր կամ երեխա են պահում, չեն ուտում, իրենց զրկում են, որ արկղ լցնեն ու իրենց թոռնիկներին տոներից առաջ ուղարկեն կոնֆետ, ընկույզ, չիր, չամիչ և այլ նվերներ:
Ոմանք իրենց նոփ-նոր հագուստները, խաղալիքները, կենցաղային իրերն այստեղ չեն նվիրում հատուկ մասնագիտացված խանութներին և հիմնարկներին (իդեպ դրա դիմաց կարող են ազատվել հարկերից ու դա շատ ձեռնտու գործնթաց է) այլ ծախսում են միջոցներ, ժամանակ և արկղերով ուղարկում են ՀՀ ում ապրող իրենց համագյուղացիներին, հեռավոր բարեկամներին:
Ի՞ՆՉ ԵՔ ՄՏԱԾԵԼ ԵՐԲ ՓՈԽԵԼ ԵՔ ԱՅԴ ՍԱՆԴՂԱԿԸ…
Հարուստներին վնասելու համա՞՞՞ր... Թե բյուջեն քյասիբների հաշվին լցնելու նպատակով»,-գրում է Արա Ղազարյանը։
Գրառման տակ՝ մեկնաբանություններում նշվում է՝ բարի գալուստ ԵԱՏՄ։