«Յութուբը» հեռացրել է ադրբեջանական դիակներով տեսանյութը

«Յութուբը» հեռացրել է ադրբեջանական դիակներով տեսանյութը

Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել յութուբյան իր ալիքում, որում երևում էին սպանված ադրբեջանական զինծառայողների, զինյալների դիակները։

Քիչ առաջ պարզվեց, որ «Յութուբ» տեսահարթակը (վիդեոհոսթինգ) հեռացրել է «Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները» վերնագրով տեսանյութը։

Որպես պատճառ նշված էր. «Տեսանյութը հեռացված է «Յութուբի» օգտագործման պայմանները խախտելու պատճառով»։