Արտաքին պարտքը հատել է 12 միլիարդի շեմը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը:
«ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը: Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։ Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել»,- ասել է նա:
Կարծիքներ