Իտալիայի առաջնությունը կարող է վաղաժամ ավարտվել կորոնավիրուսի պատճառով

Իտալիայի առաջնությունը կարող է վաղաժամ ավարտվել կորոնավիրուսի պատճառով

Իտալիայի առաջնության սեզոնը կարող է վաղաժամ ավարտվել կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ պարբերականի հրապարակման, եթե «Ա սերիայի» խաղերը հնարավոր չլինի վերականգնել, ապա ընթացիկ չեմպիոնատային աղյուսակը կարող է դառնալ վերջնական։ Այս դեպքում, արդեն չի հայտարարվի չեմպիոնի մասին, իսկ դուրս մնալու վտանգի տակ հայտնված թիմերը կշարունակեն մնալ բարձրագույն դիվիզիոնում։