Ագրարայինում ռեկտոր ընտրեցին

Ագրարայինում ռեկտոր  ընտրեցին
Վարդան Ուռուտյան

Քիչ առաջ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի (ՀԱԱՀ) հոգաբարձուների խորհուրդը միաձայն ռեկտոր է ընտրել ՀԱԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վարդան Ուռուտյանին։ Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց ագրարայինի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը։

Վարդան Ուռուտյանին կողմ է եղել հոգաբարձուների 26 հոգանոց կազմից 22-ը, չորսը բացակայել են։ Վարդան Ուռուտյանը ԺՊ էր նշանակվել այս տարվա հուլիսի 31-ին, նախկին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հրաժարականից հետո։