Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, որոնք ես ղեկավարել եմ. Քոչարյանի խոսքը դատարանում վեճ առաջացրեց (Տեսանյութ)

Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, որոնք ես ղեկավարել եմ. Քոչարյանի խոսքը դատարանում վեճ առաջացրեց  (Տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ չկիրառելու որոշման դեմ Վերաքննիչ բերած բողոքի քննությանը երկրորդ նախագահը ցանկացավ դիրքորոշում հայտնել՝ ավելի շատ անդրադառնալով տուժողներից մեկի այն արտահայտությանը, թե Քոչարյանը վտանգ է ներկայացնում Հայաստանի պետականության համար։

«Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, որտեղ ես ղեկավարել եմ։ Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առաջին նախագահն եմ։ Հայաստանում եւս 10 տարի նախագահ եմ եղել»,֊նշեց Քոչարյանը, որի խոսքը ընդհատող տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Այնուհետեւ դատարանում վեճ սկսվեց՝ Քոչարյանի աջակիցների եւ նրան դեմ արտահայտվողների միջեւ։

Դատարանը թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանին շարունակել խոսքը. «Իմ նախագահության ժամանակ Հայաստանը համարվել է միջին եկամուտներ ունեցող երկիր»։