Սա ամբողջ թիմի հաղթանակն է. Կապառոս

Սա ամբողջ թիմի հաղթանակն է. Կապառոս

Ես շնորհավորեցի մեր տղաներին հաղթանակի կապակցությամբ։ Բոլորը լավ խաղացին։ Շատ լավ կոլեկտիվ ունենք և խաղացինք համամբված։ Մենք դուրս էինք եկել խաղադաշտ միայն հաղթանակի համար։ Կարծում եմ՝ լավ հանդես եկանք։ Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։ Էստոնիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո, հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Արտակ Գրիգորյանը հարված էր ստացել, բայց նա առաջատարի բնավարությունն ունի և շարունակեց խաղալ։ Նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա հիմա։  Արման Հովհաննիսյանը մեկնարկայինում էր, քանի որ այդպես նպատակահարմար գտա։ Կարող եմ ասել, որ շատ լավ հանդես եկավ։ Եթե նախկինում անհանգստացած էինք ձախ եզրի համար, հիմա այնտեղ կա Սերոբ Գրիգորյան, ով շատ հուսալի է գործում։ Չէի ցանկանա խոսել առանձին ֆուտբոլիստների մասին, սա ամբողջ թիմի հաղթանակն է»,- հավելեց նա։