Ինչպես կարելի է «ռուսների» կերպարները տարբերակել ամերիկյան ֆիլմերում․ մաս 1-ին
Ինչպես են տեսնում ռուսներին այլ երկրների ներկայացուցիչները։
Այս հարցին շատ հեշտորեն կարելի է պատկերացնել, ուսումնասիրելով տվյալ այլ երկրի կինոարվեստը եւ պարզել, թե այնտեղ ինչպես են պատկերված ռուսների կերպարները։ Հոլիվուդում օրինակ բոլորը հավատացած են, որ ռուսները ծնված պահից լիտրերով օղի են խմում, միշտ՝ նույնիսկ ամռան տապին, ականջավոր գլխարկներով են ման գալիս, քթի տակ ժողովրդական երգեր են կամացուկ երգում։ Կա կարծրատիպերի մի ահռելի խումբ ռուսների վերաբերյալ, որոնք արտացոլված են կինոնկարներում եւ որոնց ամերիկացիները հավատում են աներկբայորեն։ Ըստ հոլիվուդյան կինոարտադրողների, եթե նորմալ մարդը 80 տոկոսով բաղկացած է ջրից, ապա ռուսները 80 տոկոսով բացկացած են օղուց։ Սա հոլիվուդյան պատկերացումներում նորմ է ու օրինաչափություն։ Ամերիկյան կինոնկարներում ռուսներին պատկերող կերպարների ճնշող մեծամասնության մոտ առկա է օղին։ Առանց օղու այլ երկրների բնակիչները արդեն չեն կարողանում պատկերացնել ռուսներին։
Օրինակ վերցնենք Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «ՌԷԴ» մարտաֆիլմը։ Կինոնկարում գլխավոր հերոսը գալիս է ռուսական դեսպանատուն հակահետախուզության բաժնի ղեկավար Իվան Սիմոնովի մոտ (ի դեպ Հոլիվուդում համոզված են, որ եթե ռուսի կերպար պետք է լինի ամերիկյան կինոնկարում, ապա գրեթե միշտ այդ կերպարը պետք է ունենա «Իվան» անձնանունը, կարծես թե Ռուսաստանում տղամարդիկ միայն այդ անունն ունեն)։
Եւ ահա, Իվանը, ինչպես եւ բոլոր ռուսները, չափազանց հյուրընկալ կերպով է ընդունում կինոնկարի գլխավոր հերոսին եւ պարզվում է, որ նաեւ շատ է սիրում օղի։ Առաջարկում է գլխավոր հերոսին առանց խորտիկի, հենց այնպես օղի խմել։ Չէ որ այդպես ավելի համեղ է։ Հակահետախուզության ղեկավարը նստեցնում է իր ամերիկացի հերոսին սեղանի մոտ, որի վրա միայն օղու երկու լիտրանոց շիշն է եւ առաջարկում է խմել, ընդ որում՝ ինչպես արդեն ասացինք՝ առանց խորտիկների, որպեսզի ավելի հաճելի լինի խմելը։ Մյուս օրինակը 2010 թվականին նկարահանված «ՍՕԼՏ» կինոնկարն է, որտեղ ռուսները էլի պատկերված են որպես հարբեցողներ։ Այդ՝ կարելի է ասել անհեթեթ կինոնկարում նկարահանվել է Անջելինա Ջոլին, որի կերպարը էլի ուներ անհեթեթ տեսք՝ իր ռուսական ավանդական զգեստով ու մորթիով։
Կարծիքներ