Բաքվում Ռուսական տունը փակվեց, ռուսերեն ցուցանակը հանվեց

Բաքվում Ռուսական տունը փակվեց, ռուսերեն ցուցանակը հանվեց

Բաքվում Ռուսական տունը դադարեցրել է իր գործունեությունը, շենքից հանվել է ռուսերեն մակագրության մի մասը:
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջով Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո-Ռուսական տան» ներկայացուցչությունը դադարեցնում է իր գործունեությունը», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Պետական գովազդային գործակալությունում քննարկվել էր «Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտման հարցը՝ կապված Ռուսական տան շենքի մուտքի վերնամասի տեղեկատվական ցուցանակի հետ:
Ռուսական տան գործունեության կասեցման շուրջ կրքերը բորբոքված են. դրա հետ կապված նույնիսկ արգելվել է Պետդումայի պատգամավոր Նիկոլա Վալուևի մուտքն Ադրբեջան: