Նարեկ Մալյանի դեմ երկրորդ դիմումն է ներկայացվել ոստիկանություն

Նարեկ Մալյանի դեմ երկրորդ դիմումն է ներկայացվել ոստիկանություն
Նարեկ Մալյան

«Հայաստանյան մամուլի հետհեղափոխական խնդիրները» խորագրով քննարկման ժամանակ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը խոսեց «Մամուլը որպես մանիպուլացիների գործիք» թեմայի մասին՝ օրինակ բերելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի դեպքը։

«Զարուհի Մեջլումյանը տարատեսակ ճնշումներ է փորձում գործադրի տարբեր պետական մարմինների վրա՝ այդ  մարդասպանին բանտից դուրս բերելու նպատակով։ Ստեղ մեդիամանիպուլյացիան մի քանի մասի բաժանեմ․ ցմահների թեման լուսաբանելու մենաշնորհն էր, իրավական լրագրողները կփաստեն եւ եթե չփաստեն, գոնե կլռեն էս թեմայով, որ լրագրող Զարուհի Մեջլումյանը ձեւավորել էր ցմահ բանտարկյալների թեման լուսաբանելու նկատմամբ մոնոպոլիա։

 Սա լուսաբանման մասով, հիմա՝ այլ կարծիքի նկատմամբ թշնամական, լռեցնելու քաղաքականության մասով։ Ցանկացածը, ով կասկածի տակ ա դրել մարդասպանի հերոսական եւ աստվածային ծագումը, հայտնվել ա դատարանում։ Դատարանում եմ հայտնվել ես՝ 2015 թվականին, էն ժամանակ ռեժիմի ստրուկ էի, կոֆե էի դնում, էդ տարիներս էին»։

Ըստ Մալյանի՝  հետապնդումներ են իրականացվել փոքրիկ ֆան-ակումբի կողմից՝ 5-6 հոգանոց․ «Ինչպես նաեւ հետագայում այդ բոլոր մարդիկ գրանտ են ստացել նույն կենտրոնից, նաեւ այդ նույն լրագրողը, որը ներկայանում է անաչառ, սկզբունքային եւ այլն։ Այս փուլում երկրորդ դիմումն է իմ նկատմամբ, առաջին դիմումը, որ ես հոգեկան հույզեր եմ պատճառել իմ նշած լրագրողին՝ բացահայտելով իր կողմից այդ կեղծ քարոզչությունը, ընդ որում՝  եթե իրավապահներն այդ հոդվածով լուրջ զբաղվեին, ինձ 7 տարվա ազատազրկում էր սպասվում, հիմա երկրորդ դիմումն է եղել իմ դեմ, ինձ մեղադրում են, որ ես ֆեյսբուքյան արշավ եմ կազմակերպել, ինչ-որ սենց բաներ։ Սա ուղղակի կյանքից օրինակ։ Ես որոշել եմ նկարահանել փաստավավերագրական ֆիլմ, որովհետեւ այդ կանանց խումբը չի հանգստանալու՝ բոլոր իմաստներով, իրենք այդ թեման բարձրաձայնելու են, ես ինչ-որ առումով հակադարձում եմ, զոհի հարազատները ստիպված են տառապանքի միջով անցնել։ Ես նկարահանելու եմ այդ ֆիլմը եւ դա անելու եմ հանրային պատվերի եղանակով, այսինքն՝ հաշվեհամար եմ բացելու։ Ֆիլմը լինելու է երկու մասից, առաջին մասը սպանության հատվածն է լինելու եւ երկրորդ մասը մեդիամանիպուլյացիայի մասն է։ Ֆիլմը լինելու է 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Սա միակ տարբերկան է այս թեմայով մեդիամանիպուլյացիայի վերջը տալու»։