Օրբելյանը չի բացառում, որ Քոչարյանի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումը եղել է շաբաթ օրը

Օրբելյանը չի բացառում, որ Քոչարյանի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումը եղել է շաբաթ օրը

Այսօր ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Քոչարյանի խափանման միջոցը կասեցվել է և ուղարկվել Սահմանդրական դատարան։ Նշենք, որ այս որոշման մասին հայտնի դառնալուց 24 ժամ առաջ Լևոն Բարսեղյանը տարածել էր «Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԳՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ » վերտառությամբ մի հոդված, որում նշված էր․ «Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը: Ըստ աղբյուրի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ․ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ Քրեական Դատարանի Նախագահ, Արշակ Վարդանյան Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:
Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել:

Վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործը ուղարկել Սահմանադրական Դատարան, որպեսզի Սահմանադրական Դատարանը որոշի թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է թե ոչ:
Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ: Վերաքննիչ Դատարանը, Վազգեն Ռշտունու գլխավորությամբ՝ այն հիմքով,որ գործը կասեցված է և գտնվում է Սահմանադրական Դատարանում մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Գլխավոր Դատախազի բողոքը :

Սահմանադրական Դատարանը ՀՀԿ ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ և որոշում կայացներ, որ Քոչարյանի արարքների հետևանքով Սահմանադրական կարգը չի տապալվել »։

Մեր դիտարկմանը, ի պատասխան, թե ինչպես կմեկնաբանեն, նա ասաց․«Չեմ բացառում, որ շաբաթ օրը, որովհետև եթե նայում ենք Քրեական դատավարության օրենսգիրքը, դատարանը կալանքի որոշումը պետք է ընդունի դրա 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի հետ միաժամանակ։ Դրանցից է նաև ՍԴ դիմելու որոշումը։ Հիմա արդյունքում ստացվում է, որ ինքը իրականում շաբաթ օրը պետք է պատրաստ ունենար նաև մյուս որոշումները, թե երբ է որոշված եղել, ոնց ․․․ միայն կարող եմ հաստատել, որ էս պահին ունենք միայն խափանման միջոցի որոշման տեքստը, որը չի բացառում, որ ինքը շաբաթ օրը հրապարակել է, քանի որ անձի ազատության հետ կապված էր, և հաջորդող աշխատանքային օրն ուղարկել է մնացած որոշումը, որը դեռ չեմ ստացել։
Թե դատավորն ինչ հարցեր է առաջադրել ՍԴ-ին, Օրբելյանը նույնպես չի իմանում։ Երկու օրվա ընթացքում ամենուշը այս մասին պատասխան կստանա։