Շուրջ 4 ժամ անց մարել են հրդեհը

Շուրջ  4 ժամ անց մարել են հրդեհը

Ապրիլի 23-ին, ժամը 03:38-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում է տանը կից շինություն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2/4 փողոցի տներից մեկին կից անասնագոմի և թոնրատան տանիքներում: 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։00-ին, մարվել՝ 07:10-ին: Այրվել է 300 քմ ընդհանուր տանիքի մոտ 210 քմ հատվածը։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմ և թոնրատուն։