Այն, ինչ փնտրում էին, չի հայտնաբերվել

Այն, ինչ փնտրում էին, չի հայտնաբերվել

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանն ընթացող խուզարկությունը ավարտվել է։ Այս մասին քիչ առաջ հայտնեց Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Այն, ինչ փնտրում էին, չի հայտնաբերվել, քանի որ այդպիսիք պրն Թովմասյանի բնակարանում առնվազն չեն կարող լինել։ Փնտրում էին փաստաթղթեր, որոնք իրականության մեջ չէին կարող լինել Թովմասյանի տանը։ Ներսում քննիչներ չկան, դուրս են եկել»,- ասաց Մակինյանը։

Նրա խոսքով՝ խուզարկություն կատարելու վերաբերյալ դատարանի որոշումն իրեն տրամադրել են, բայց ոչ մյուս պաշտպանին և անձամբ ՍԴ նախագահին։

«Պրն Պողոսյանն ու Թովմասյանը չեն ծանոթացել։ Պրն Թովմասյանը խնդրեց տրամադրել, չտրամադրվեց, այլ քննիչի հայեցողությամբ ընթերցվեց հատվածական։ Որոշմանը ծանոթանալ, չի ենթադրում՝ քննիչը ընթերցի, մենք՝ լսենք»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ բողոքարկելու են, թե քննիչի, թե դատարանի գործողությունները։