Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Բարեկամավան համայնքի բնակիչ է վիրավորվել

Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Բարեկամավան համայնքի բնակիչ է վիրավորվել

Այսօր ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Բարեկամավան համայնքի ֆեյսբուքյան էջից։

Գրառման մեջ նշվում է․ «Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում..․ Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00ի սահմաններում..․ Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում։ Ավելի ուշ կտեղեկացնենք Արմանի առողջական վիճակի մասին»։