Գլոբալ խափանում WhatsApp-ի աշխատանքում

Գլոբալ խափանում WhatsApp-ի աշխատանքում

Գլոբալ խափանում է տեղի ունեցել WhatsApp մեսենջերի աշխատանքում։ Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ Օգտատերերը գանգատվում են կապի կորստից, հաղորդագրություններ ուղարկելու եւ ստանալու անհնարինությունից։

Որոշ օգտատերեր չեն կարող մուտք գործել։ Կան գանգատներ մեսենջերի այլ բաժինների աշխատանքի հետ եւս։ Ներկայումս պարզվում են խափանման պատճառները։