Եղիսաբեթ թագուհին Հարվի Վայնշտայնին զրկել է Բրիտանական կայսրության պատվավոր ասպետի կոչումից
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը զրկել է ամերիկացի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտայնին Բրիտանական կայսրության պատվավոր ասպետի կոչումից։ Այս մասին հայտնում է BBC-ն, վկայակոչելով բրիտանական թագավորական պալատի տարածած պաշտոնական հայտարարությունը։ Հայտնի է, որ Վայնշտայնը այդ կոչումը ստացել էր 2004 թվականի հունվարի վերջին։ Հիշեցնենք, որ սեքսուալ բռնությունների հետ կապված քրեական գործի դատավարությունը, հարուցված Հարվի Վայնշտայնի հանդեպ, ավարտվեց այս տարվա մարտ ամսին եւ պրոդյուսերը դատապարտվեց 23 տարվա բանտարկության։
Կարծիքներ