Մոսկվան արձագանքել է ԼՂ երկինքը բացելու առաջարկին

Մոսկվան արձագանքել է ԼՂ երկինքը բացելու առաջարկին

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կարծում է, որ բոլոր առաջարկությունները, կապված Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շրջանակներում մարդասիրական նախագծերի իրականացման հետ, պետք է գնահատեն հակամարտող կողմերը։

Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արձագանքելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան, ԼՂ երկինքը միջազգային թռիչքների համար բացելու կամ Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործելու խոսակցություններին։

«Նման առաջարկները անխոս պետք է գնահատեն նաեւ եւ առաջ հակամարտող կողմերը։ Միայն դրանից հետո է, որ հարկ եղած դեպքւմ այս կամ այն երկիրը կամ համանախագահող երկիրը կարող է հարցը դիտարկել։ Մոսկովյան առաջիկա հանդիպմանը, կարծում եմ, որ լավ առիթ կլինի այս կամ այն նախաձեռնությունը կամ առաջարկությունը քննարկելու»,- ասել է Զախարովան։