Նոյեմբերի 16-ին վիրավորված ու գերեվարված զինվոր է վերադարձվել

Նոյեմբերի 16-ին վիրավորված ու գերեվարված զինվոր է վերադարձվել

Այսօր hայրենիք է վերադարձել նոյեմբերի 16-ին Սյունիքում ընթացած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված, ապաև գերեվարված զինվորներից մեկը՝ Ա․ Արամյանը։ Նրան Հայաստան է վերադարձրել Ռուսաստանի զինված ուժերի գեներալ Ռուստամ Մուրադովը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում, հաստատելով մեր լուրը, ասաց գնդապետ Բորիս Ավագյանը․

«Սյունիքում գերավարվել էր զինված ուժերից մեկ հոգի, որը վիրավոր է եղել, տեղափոխվել է Բաքու, և վերջին անգամ երբ Ռուստամ Մուրադովը Բաքվում վարում էր բանակցություններ, և երբ Հայաստան ժամանելիս մեկ դի վերադարձրեց, նրա մոտ ստացվել էր բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմի հետ գալ պայմանավորվածությունների, որ երբ տղայի առողջական վիճակը թույլ տա վերադարձնել հայրենիք, նա կվերադառնա, ինչն էլ այսօր տեղի է ունեցել»։