Ոստիկանները բռնել են աշխարհի չեմպիոնին

Ոստիկանները բռնել են աշխարհի չեմպիոնին

Ֆրանսիայի հավաքականի մարզիկ, աշխարհի չեմպիոն Դավիթ տրեզեգեին բռնել են ոստիկանները՝ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ մեքենա վարելիս։ Այս մասին հայտնում է ilfattoquotidiano.it-ը։ Մարզիկին բռնել են իտալական Թուրին քաղաքում։ Տրեզեգեն վերադառնալիս է եղել «Յուվենտուսի» իր նախկին թիմակից Մաուրո Կամորանեզիի հետ ընթրիքից։ Հրապարակման մեջ նշվում է, որ նա գրեթե վրաերթի է ենթարկել հետիոտնին, ինչից հետո նրան կանգնեցրել են ոստիկանները։ Տրեզեգեն նախ հրաժարվել է ալկոհոլային ստուգման թեստ անցնել, ապա սկսել է վիրավորել իրավապահներին, նրանց անվանելով մուրացկաններ, ովքեր նույնիսկ երկու հազար եվրո չեն վաստակում ու ձախողակներ են։ Ի վերջո համաձայնել է թեստ անցնել, որի արդյունքների հիման վրա էլ նրանից վերցվել է վարորդական իրավունքի վկայականը։