Դե ինքը, այդ երկիրը ճորտի կարգավիճակով ապրում են, մենք չենք ուզում

 Դե ինքը, այդ երկիրը  ճորտի կարգավիճակով ապրում են, մենք չենք ուզում

Լուկաշենկոն շատ բաներ է ասել։ Նրա հիմնական խոսույթն այն է, որ Հայաստանն ո՞ւր պիտի փախչի։ Դե ինքը, այդ երկիրը ճորտի կարգավիճակով ապրում են, մենք չենք ուզում այդ ճորտի կարգավիճակում ապրել։ Մենք ուզում ենք անկախ երկիր դառնալ։ Որ ում հետ ուզենք՝ հանդիպենք, ում հետ ուզենք՝ պայմանագրեր կնքենք ռազմատեխնիկական և այլն։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Այո, մենք Ռուսաստանից էինք կախված։ Մենք Ռուսաստանի ճորտն էինք, որովհետև Ռուսաստանն էր մեզ ամեն ինչ թելադրում՝ որ երկրի հետ հանդիպենք, որ երկրի հետ չշփվենք, մեր երկրում ով լինի նախարար, նախագահ»,- ասաց նա։