Աղջիկ ջան հիմա էլ ծառերի մե՞ջ եք տարբերություն դնում․․․
Մինչ համացանցում հայտնված տեսանյութերն եմ նայում, որ Էջմիածնում ապօրինի ծառահատումներ են տեղի ունենում ու տեսանյութից պարզ երևում է, թե ինչպես են հատվում հզոր ծառերը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․
Diana Gasparyan/Դիանա Գասպարյան
Նախատեսում ենք Էջմիածնի յուրաքանչյուր փողոցում ունենալ միատիպ ծառատեսակներ՝ բույսերի և ծառերի նպատակային ընտրությամբ
Էջմիածնի քաղաքապետարան / Municipality of Ejmiatsin
1 hr ·
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Համացանցում շրջանառվում են տեսանյութեր առ այն, որ Վռամ Կոստանյան փողոցում ծառեր են հատվել:
Տեղեկացնում ենք, որ Վռամ Կոստանյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումից հետո, գարնանային ծառատունկի շրջանում մեկնարկել են փողոցի կանաչապատման աշխատանքները: Այս մասին տեղեկատվությունը ապրիլի 19-ին հրապարակվել է քաղաքապետարանի պաշտոնական էջերում:
Վռամ Կոստանյան փողոցի մայթեզրերի կանաչ հատվածների բարեկարգման աշխատանքների շրջանակում կատարվել են հողի կազմվածքի ու բերրիության բարելավման աշխատանքներ, հանվել է փողոցի երկայնքով տնկված 4 մեծ ու հիվանդ ծառ: Միատեսակ կանաչապատում ապահովելու համար հանվել են նաեւ մի քանի նորատունկ երիտասարդ ծառեր: Դրանց փոխարեն տնկվել է 2 անգամ ավելի շատ ծառ՝ գնդաձեւ կատալպաներ, որոնք բարձրորակ ծառատեսակներ են եւ աճում են արագ:
Ըստ Էջմիածնի կանաչապատման ծրագրի` յուրաքանչյուր փողոցում պետք է լինեն միատեսակ ծառատեսակներ՝ բույսերի եւ ծառերի նպատակային ընտրությամբ։ Ուստի, վստահեցնում ենք, որ կանաչապատման ծրագրով ոչ միայն կհաջողվի բարելավել քաղաքի արտաքին տեսքը, այլեւ կառողջացվի քաղաքի օդային ավազանը:
Մնում է հարցնել՝ աղջիկ ջան հիմա էլ ծառերի մե՞ջ եք տարբերություն դնում, միատեսակ ծառերս ո՞րն են։ Բնությունը միատարրություն չի սիրում, հո դուք ինկուբատորի ճտե՞ր չեք աճեցնում։
Կարծիքներ