Պատանդի ազատ արձակման նախօրեին այցելել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը ժամանել է Իրան՝ հանդիպելու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, իսրայելական կողմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ այցը կատարվում է ՀԱՄԱՍ-ի կողմից ամերիկյան քաղաքացիություն ունեցող պատանդ Իդեն Ալեքսանդրի ազատ արձակման նախօրեին։ Այս մասին հայտնում է Ynet-ը։ Համաձայն հաղորդման, այն բանից հետո, երբ Իդեն Ալեքսանդրը ազատ կարձակվի, Վիթքոֆը կհանդիպի նրա եւ նրա ընտանիքի անդամների հետ։
Կարծիքներ