Թուրքիայում ժուռնալիստներին ասեց՝ թուրքերն էլ կարող են դուդուկ նվագել, բայց հայի պես չեն կարող. Դաբաղյան

Թուրքիայում ժուռնալիստներին ասեց՝ թուրքերն էլ կարող են դուդուկ նվագել, բայց հայի պես չեն կարող. Դաբաղյան

Փառք և պատիվ Ջիվան Գասպարյանին։ Մենք վարպետ Ջիվանին իրոք շատ բան ենք սովորել։ Լավ մարդ էր, կյանքով լեցուն մարդ էր, շատ լավ հումոր ուներ։ Ասում էր՝ Գևորգ, ես ամեն ինչ արել եմ, դուք հիմա պիտի վայելեք, ես լույսերը քաշել եմ։ Այս մասին քիչ առաջ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դուդուկահար Գևորգ Դաբաղյանը։

«Սիրելի վարպետին մենք շնորհակալություն ենք ասում ամեն ինչի համար։ Կյանքի ամենադժվար ու անցանկալի պահերին էլ նա միևնույն է կարողանում էր իր հումորով ելքեր գտնել, հարթեր ստեղծված խնդիրները և այլն։ Նա յուրահատուկ էներգետիկա ուներ բեմի վրա։ Յուրաքանչյուր գործիքի հետ կարողանում էր իր դուդուկի հետ միասին յուրահատուկ ձևով շփվել։ Երբ փորձերից հետո միասին նստում հաց էինք ուտում, ասում էր՝ մինչեւ մահը հասնի ինձ, էլ մահ չի լինի, հումոր էր անում:

 Թուրքիայում ժուռնալիստները Գասպարյանին հարցնում են , թե ինչու եք անընդհատ ասում, որ դուդուկը հայկական է, իսկ հայերը ամենալավն են նվագում, ասում է՝ մենք էլ ենք բալալայկա նվագում, բայց դա հայկական չէ, այսինքն՝ ուզում էր ասել, որ թուրքերն էլ կարող են դուդուկ նվագել, բայց դա չի կարող լինել հայկական։ Ջիվան Գասպարյանը մեծ ժառանգություն է թողել, որի համար մենք պիտի հպարտ լինենք ու միշտ շնորհակալություն հայտնենք մեր վարպետին»,- ասաց Դաբաղյանը։