Կխնդրեն մեղմացնել Սիրիայի դեմ սահմանված սանկցիաները

Գերմանիան կխնդրի Եվրամիության անդամ մյուս երկրներին դիտարկել Սիրիայի դեմ սահմանված սանկցիաների մեղմացման հնարավորույթունը։ Խոսքը սիրիական ավիաընկերությունների նկատմամբ սահմանված տուգնանքների, ինչպես նաեւ՝ Սիրիային թանկարժեք ապրանքների վաճառքի արգելանքի մասին է։ Թանկարժեք ապրանքները ներառում են նաեւ՝ տրանսպրոտային միջոցները։ Նաեւ՝ համաձայն DW-ի Բեռլինը կխնդրի նավթագազային ոլորտի համար նախատեսված տեխնոլոգիաների, եւ որոշ բանկային գործարքների համար սահմանված արգելանքները հանել։
Համաձայն հաղորդման, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ Նիդերլանդները կարծում են, որ սանկցիաների մեղմացումը կարող է դառնալ քաջալերանքի գործիք՝ Սիրիայում իշխանությունների խաղաղ անցման համար, որով սիրիական իշխանությունները կերաշխավորեն սիրիական հասարակության բոլոր խավերի, հատկապես կանանց իրավունքների պաշտպանությունը։ Բեռլինը կոչ է անում ԵՄ իշխանություններին որոշակիացնել, թե առաջին քայլով որ սահմանափակումները կարելի կլինի հանել, որպես առաջին դրական նշան՝ ցուցաբերված սիրիացի ժողովրդին։
Կարծիքներ