Ինչպիսին է Իրանի ներկայիս արտաքին քաղաքականությունը․ Մաս 1-ին

Ինչպիսին է Իրանի ներկայիս արտաքին քաղաքականությունը․ Մաս 1-ին

Գլոբալ արտաքին քաղաքական իրողությունները մի կողմից, եւ առավել ու առավել արմատականացող հակաիրանական կեցվածքը Իսլամական Հանրապետության թշնամիների կողմից մյուս կողմից, Իրանի արտաքին քաղաքականությունն ավելի ու ավելի դարձնում են կտրուկ եւ խիստ՝ թե տարածաշրջանային թե գլոբալ մակարդակներում։ Թեհրանի այժմյան վարած արտաքին քաղաքականության մասին խոսելիս, պետք է միանգամից նաեւ նշել այն ազդեցությունը, որը վերջինիս վրա ունեցավ Միջուկային գործարքի համաձայնագրի ըստ էության ձախողման, որը կարելի է ասել՝ արձակեց գործարքի հիմնական դերակատարների ձեռքերը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը, որում Թեհրանը խոսքով եւ գործով աջակցում է Մոսկվային։ 

Իրանական արտաքին քաղաքականության մեջ կայացվող որոշումների վրա կարճաժամկետ-տակտիկական մակարդակում ազդում են նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքները, որն հանգեցրեց Հարավային Կովկասում Բաքվի դիրքերի ուժեղացմանը։ Չպետք է մոռանալկ, որ իրանական արտաքին քաղաքականության վրա իր հետքն է թողնում նաեւ ներիրանական տնտեսական ոչ այնքան դյուրին վիճակն ու Իսլամական Հանրապետությունում առկա սոցիալական հարցերը, որոնք արտահայտվում են նախ եւ առաջ 22 թվականի աշնանը բռնկված բողոքի զանգվածային գործողություններով։ 

Իրանական արտաքին քաղաքկանության մեջ որոշիչ նշանակություն ունեն երեք հիմնական համաշխարհային գերտերությունների՝ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ունեցած հարաբերությունները, ուստի հենց այդ համատեքստում էլ պետք է քննարկենք, թե արտաքին քաղաքական ինչ ուղեգծի մեջ է ներկայումս գտնվում Իսլամական Հանրապետությունը։

Անտոն Եվստրատով