«Փաստ». ԵԽԽՎ համազեկուցողները հանրաքվեի մասով իրենց մտահոգությունն են հայտնել

«Փաստ». ԵԽԽՎ համազեկուցողները հանրաքվեի մասով իրենց մտահոգությունն են հայտնել

«Փաստ» թերթը գրում է․ «ՀՀ իշխանությունների նախաձեռնած հանրաքվեի առնչությամբ, որի անցկացման որոշումը, մի շարք մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների խախտումնե­րով, ներքաղաքական դաշտում արդեն իսկ հստակեցվում են հիմ­նական դերակատարների դիրքորոշումները:

Սակայն, հայաստանյան ուժերի և մասնագետների հնչեցրած գնահատականներից բա­ցի, թեմայի հետ կապված իրենց գնահատականներն են ներկայաց­նում նաև միջազգային տարբեր կազմակերպություններ: Մասնավո­րաբար, անհանգստություն էին հայտնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը (Սլովենիա, EPP/CD) և Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա, ՏOC):

Համազեկուցողներն իրենց մտահոգությունն էին հայտնել ՍԴ և վարչապետի գրասենյա­կի միջև գոյություն ունեցող լարվածության վերաբերյալ:

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ կարճ ժամանակաշրջանում ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների մասով նոր եզրակացություն-փաստաթուղթ են հրապարակելու, որ­տեղ ավելի կոշտ ձևակերպումներ են ներառված:

Մեր տեղեկություն­ներով՝ ՍԴ շուրջ առկա խնդիրների հետ կապված՝ մինչև հանրաք­վեի անցկացումը եվրոպական պատվիրակություն կժամանի Հա­յաստան՝ տեղում իրավիճակին արմատապես ու խորքային ծանո­թանալու համար»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: