Բայրամովը՝ հաջորդ եռակողմ հանդիպման մասին

«Գիտեք, որ բանակցություններում կա բրյուսելյան ձևաչափ։ Այս ձևաչափի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են կայացել ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի՝ Մոլդովայում կայացած հանդիպման շրջանակներում տեղի ունեցած բանակցություններին, Բայրամովը նշել է․
«Այս հանդիպումը կայացել է Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ խորհրդի ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ։ Հանդիպման արդյունքներից մեկն էլ այն էր, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնել հուլիսին»։
Կարծիքներ