Բաժնետեր դառնալու հնարավորություն՝ ընդամենը 400 դրամով․ Telcell

Բաժնետեր դառնալու հնարավորություն՝ ընդամենը 400 դրամով․ Telcell

«Դիջիթեք Էքսպո 2024»-ին «Telcell»-ը ներկայացել է գայթակղիչ առաջարկով։ Այս տարի ընկերությունը քաղաքացիներին բաժնետեր դառնալու հնարավորություն է տալիս ընդամենը 400 դրամով։

«Վերջին կարեւոր նորությունը մեր «ԲԲԸ»-ի թողարկած բաժնետոմսերի վաճառքն է, առաջնային թողարկումը։ Թելսելը բացել է իր դռները մեր բոլոր հայրենակիցների համար, եւ ստեղծել է նպաստավոր պայմաններ՝ գրագետ ու շահավել ներդրումներ կատարելու համար։ 

17 տարվա երկար ու պատասխանատու ճանապարհ է անցել ընկերությունը, մինչեւ բաժնետոմսեր թողարկելու որոշում կայացնելը։ 

«Մեր բաժնետոմսերի արժեքը շատ մատչելի է՝ 400 դրամ է, մինիմալ բաժնետոմսերի քանակը՝ 10 հատ։ Այսինքն՝ 4000 դրամով ցանկացած քաղաքացի եւ իրավաբանական անձ կարող է դառնալ մեր ընկերության բաժնետեր եւ օգտվել այն հեռանկարից, որը մենք մեզ համար նախագցել ենք եւ հաստատուն քայլերով հասնելու ենք այդ նպատակների իրականացմանը»,-ասաց ընկերության տնօրենը։

«Telcell»--ի բաժնետոմսեր կարող ես ձեռք բերել երկու եղանակով՝ «Telcell Wallet» հավելվածում եւ «Armbrok» ընկերության գրասենյակում։ Բաժնետոմսի առաջին գնման նվազագույն քանակը 10 բաժնետոմս է, գնման առավելագույն արժեքը մեկ անձի համաև 200 միլիոն դրամ։ Շուրջ 4 միլիոն , հասանելի բաժնետոմս կա, մինչեւ նոյեմբերի 30–ը ՀՀ ցանկացած քաղաքացի՝ լինելով ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ինչպես նաև օտարերկրյա ներդրողը, որը կբավարարի համապատասխան պահանջներին, կարող է դառնալ ընկերության բաժնետեր։ Ընկերության տնօրենը նկատում է՝ սպասվածից շատ ավելի մեծ է պահանջարկը։

«Մեր բաժնետոմսերը կարելի է ձեռք բերել մեր հավելվածի միջոցով՝ մի քանի հպումով։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հավելված, լինել պատշաճ նույնականացված եւ կատարել համապատասխան գնումները։ Թողարկումը մեկնարկել է 2024թ․-ի սետեմբերի 18-ից եւ գործելու է մինչեւ նոյեմբերի 30-ը։ Այս պահին կարող եմ փաստել, որ ունենք մեր սպսվածից շատ պահանջարկ։ Շատերն են փորձում հայտեր ուղարկել, մեզ հետ են կապվում, զանգում են։ Կարծում ենք՝ մինչեւ նոյեմբերի 30-ը մեր թողարկած ամբողջ ծավալը հաջողությամբ կտեղաբաշխենք։ Բաժնետոմսն ունի 2 հիմնական բաղադրիչ՝ դիվիդենտային եւ հիմնված բաժնետոմսի գնաճի վրա։ Այսօր քաղաքացին գնեց բաժնետոմսը 400 դրամով, վաղը արժեթղթի արժեքը կարող է աճել մինչեւ 1000 դրամ։ Սա պայմանավորված  է ընկերության գործունեությամբ»,-ասաց նա։ 

Ընկերության տնօրենի խոսքով՝ վերջին 7 տարիների ցուցանիշները ցույց են տալիս, որ «Telcell»-ը դինամիկ զարգանում է։

Մանրամասն՝ տեսանյութում