Բալահովիտի գյուղապետը ամեն տարի բջջային հեռախոս է գնում համայնքի բյուջեով

Բալահովիտի գյուղապետը ամեն տարի բջջային հեռախոս է գնում համայնքի բյուջեով

Կոտայքի մարզպետարանի կողմից  վարչական ստուգման արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել Բալահովիտի համայնքապետարանում: Ըստ արձանագրված ակտի՝  2016թվականին համայնքի բյուջեով ձեռք են բերվել 2 հատ բջջային հեռախոսներ՝ 53 հազար եւ 119հազար 500 դրամի, սակայն դուրս է գրվել 1 հատ բջջային հեռախոս՝ 106 հազար դրամ (2014թվ.-ին ձեռք բերված): 199 հազար 900 դրամի 1 հատ բջջային հեռախոս ձեռք է բերվել 2017թ-ին, 2018թ-ին համայնքապետարանի կողմից եւս մեկ բջջային հեռախոս է ձեռք բերվել՝ 145հազար 900 դրամով: Ստուգման ժամանակ բացակայել էին հիմնական միջոցների դուրս գրման ակտերը, որոնք կազմվում են համայնքի ղեկավարի հրամանով՝ մշտական կամ ժամականավոր հանձնաժողովի կողմից, որն իր հերթին կատարում է հիմնական միջոցների դուրսգրման գործընթացքը: Բացի այս, Բալահովիտի համայնքպետարանի եւ «Մաքսհուր» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է վառելիքի ձեռք բերման պայմանագիր՝ համայնքպետարանի  ՎԱԶ -21 214 ավտոմեքենայի համար՝ ամսական 500 լիտր բենզին, սակայն որպես այդպիսի չափորոշիչ համայնքի ավագանու որոշմամբ սահմանված չի եղել:  

Բալահովիտի համայնքապետ Կամո Գրիգորյանից հետաքրքրվեցիքն, թե ի՞նչ նպատակով է ամեն տարի համայնքի բյուջեից ձեռք բերել բջջային հեռախոսներ. «Հա ինչ անենք, 3 հատ հեռախոս ենք առել,  շա՞տ ա, երկուսը՝ աշխատակիցներին ա, մեկն էլ՝ իմը: Դա խախտում չի, դա անհրաժեշտություն ա: Արդեն փչացել են, յեսիմ ինչ հեռախոս էլ չեն եղել, ես կարամ հեռախոս չպահեմ, որպես համայնքի ղեկավար»: Մեր այն հարցին, թե ի՞նչ չափորոշիչով է որոշել ամսական 500 լիտր բենզին համայնքապետարանի ծառայողական ավտոմեքենայի համար դուրս գրվել, Գիրգորյանը ասաց. «Օրական 10 լիտր բենզին ա հասնում: Հեռախոսով  էնպես  հարցեր եք տալիս, ես էդքան չեմ կարա ձեզ պատասխանել»:  

-Պարոն Գրիգորյան օրեր առաջ  Կոտայքի մարզում գործող «Խճուղի» պանդոկում  25-ամյա մենեջերը դանակահարվել է, իսկ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է որսորդական հրացան, փամփուշտներ, դանակներ:  Պանդոկը Ձե՞զ է պատկանում:      

-Դա իմ ռեստորանը չի, ես էն անգամ իրենց էլ ասեցի: Ըտեղ զենք են գտել, եղբորս  օրինական հրացանն ա եղել: 

-Ինչո՞ւ են Ձեր անվան հետ կապում: 

Դա կապիկություն էր: Ես ինչ իմանամ, դա իրենցից ճշտեք: Ռեստորանն էլ, զենքն էլ իմ եղբորնա, չգիտեմ ինչի՞ են կապում իմ հետ: 

-Այս օրերին մի քանի համայնքներում պահանջում են համայնքապետի հրաժարականը: 20 տարի է,  ինչ ղեկավարում եք համայնքը, գյուղացիները գո՞հ են Ձեր աշխատանքից:

-Ընտրված գյուղապետի  որին ընտրել է 1500 բնակիչ, 100 հոգի մարդ լինի, ուրեմն դա բողո՞ք ա: Ես չգիտեմ, որ գյուղում ինչ ա կատարվում, բայց մեր գյուղում էդպսիս բան չկա: Եթե գյուղում մի մարդ աշխատում է, աշխատող մարդը միշտ էլ հակառակորդ կունենա: Ամեն տեղ էլ  կան դժգոհողներ: