Գյումրի-Երևան ուղերթները սպասարկելու են նաև նոր էլեկտրագնացքները. տոմսի արժեքն իջեցվել է

Գյումրի-Երևան ուղերթները սպասարկելու են նաև նոր էլեկտրագնացքները. տոմսի արժեքն իջեցվել է

Հարգելի ուղևորներ.

Հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի գնացքներով` հետևյալ ժամանակացույցով.

— Երևան-Գյումրի երթուղու №686 էլեկտրագնացք՝ մեկնումը Երևանի երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 14:25-ին, ժամանումը Գյումրի՝ 17:30-ին;

— Գյումրի-Երևան երթուղու №685 էլեկտրագնացք՝ մեկնումը Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, ժամանումը Երևան՝ 21:23-ին:

Գնացքներն աշխատելու են կանգառներով: Մանրամասն չվացուցակին կարող եք ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայքում:

Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար գնացք նստելուց առաջ խնդրում ենք ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով, կրել պաշտպանիչ դիմակներ ուղևորության ընթացքում և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Բոլորիդ մաղթում ենք քաջառողջություն:

Հ․Գ․ Մենք ճշտեցինք, որ  նախկին 2500 դրամի փոխարեն տոմսի արժեքը 1200 դրամ է։