ԱՄՆ-ն ձգտում է Ռուսաստանի հետ ունենալ կանխատեսելի հարաբերություններ․ Պետդեպի խոսնակ 

ԱՄՆ-ն ձգտում է Ռուսաստանի հետ ունենալ կանխատեսելի հարաբերություններ․ Պետդեպի խոսնակ 

Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանի հետ ունենալ կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ, չնայած ունեցած խորը տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսը։

«Այո, մենք ունենք խորը տարաձայնություններ Ռուսաստանի հետ»,- ասել է Պրայսը եւ մանրամասնել, որ Վաշինգտոնն այնուհանդերձ դիվանագիտությունը համարում է կարեւոր գործիք՝ կայունության եւ կանխատեսելիության հաստատման համար։