Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր

Օ՛ ժամանակներ, օ՛ բարքեր

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐ

Ստալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի առանձնահատկությունը։ Նա Ստալինին դուր գալու համար ուրանում էր իր ամենամերձավոր ազգականներին։ Երբ ձերբակալում են նրա եղբորը՝ Միխայիլին, եղբոր կինը նամակով դիմում է նրան, խնդրելով միջնորդել Ստալինին, եղբորն ազատելու համար։ «Սկզբունքային» հեղափոխական Լազար Կագանովիչը նամակի վրա մակագրում է․ «Ես մեկ եղբայր ունեմ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչը»։ Իսկ երբ Ստալինն է հարցնում նրան, թե ինչ կարծիք ունի եղբոր ձերբակալման մասին, հետևում է պատասխանը․ « Այն իրավապահ մարմինների գործն է և ինձ չի վերաբերվում»։
Այսօրվա «հեղափոխական» բարձրաստիճան գործիչներից մեկը, ով համարյա նույնությամբ պատասխանեց իր ընկերոջ հնարավոր ապագա ճակատագրի հետ կապված հարցին և պատրաստ է վարկաբեկել իր երբեմնի պաշտոնյա «ընկերոջը» (որին մեծ բավականությամբ հաճոյանում էր) , արդյոք չի՞ հիշեցնում վերոնշյալ գործչին։