Ֆեյքերի մասին հաղորդում է ներկայացվել Վանեցյանին

Ֆեյքերի մասին հաղորդում է ներկայացվել Վանեցյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությունը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ պայքարել ֆեյքերի դեմ, միևնույն ժամանակ նշելով, որ այդ գործընթացը պետք է այնպես տեղի ունենա, որպեսզի ոչ մի դեպքում չսպառնա խոսքի և տեղեկատվության երաշխավորված ազատությանը, արդեն «պսակվել է հաջողությամբ»։ Ինչպես հայտնի է, «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի օգտատերը կալանավորված է, իսկ այլ ֆեյքերի «բռնելու» մասին էլ վերջերս Վանեցյանն ասել էր, որ դեռեւս նորություն չկա։

Մենք տեղեկացանք, որ այսօր «Ֆեյքերի դեմ պայքարի» շրջանակներում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված նամակ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց․ «Մի ֆեյքի բացահայտման դիմում է, որն, ըստ իս՝ օտարերկրյա գործակալ է։ Անուններ այս պահին դեռ չեմ ուզում տալ։ Այդ ֆեյքը քաղաքական, ռազմահայրենասիրական հայտարարություններ է անում եւ այդպես շարունակ»։