«Օրենբուրգի» 8 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ «Կրասնոդարի» հետ խաղը չի կայանա

«Օրենբուրգի» 8 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ «Կրասնոդարի» հետ խաղը չի կայանա

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայանալիք «Օրենբուրգ» - «Կրասնոդար» հանդիպումը չեղարկվել է։

«Օրենբուրգի» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման անցկացումը անհնարին է դարձրել կորոնավիրուսը։ Բանն այն է, որ թիմի 8 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Հանդիպումը պետք է մեկնարկեր այսօր՝ Երևանի ժամանակով 15։00-ին։