Պուտինը Ղրիմում է

Պուտինը Ղրիմում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սևաստոպոլ։ Այցը համընկնում է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 9-րդ տարեդարձի հետ։

«Պուտինը տարածաշրջան է ժամանել Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման օրը»,- գրում է ՌԻԱ Նովոստի-ն։ 
Հոբելյանի օրը նախատեսվում է բացել արվեստի դպրոց և «Կորսուն»կենտրոնը, որին կմասնակցի նախագահ Պուտինը։
Ղրիմը Ռուսաստանի կազմում է ընդգրկվել 2014 թվականին հանրաքվեի արդյունքում։ 

Թերակղզու բնակիչների բացարձակ մեծամասնությունը կողմ է քվեարկել Ռուսաստանի Դաշնությանը միանալուն։